Տեսչական մարմինը՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող լիցենզավորված տաքսի ծառայություններից օգտվելու վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են․
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում է տրանսպորտային ծառայություններից օգտվելիս նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին։

Հիշեցնենք, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։

Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝

մինչև յոթ տարվա արտադրության,

սպիտակ հիմնագույնի,

գործարանային վառելիքային համակարգով շահագործվող

«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում

սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։

Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։

Տեսչական մարմինը՝ Ոստիկանության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում՝ լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։

Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։

Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է.