Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզպետն ինչպե՞ս է աջակցելու գործարարներին (տեսանյութ)

Մարզեր
1501164879_marzpet

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է մարզի խոշոր արտադրողների հետ: Օրակարգային առաջին հարցը ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկումն է եղել: Գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները. խոսել արտադրանքի շուկայի ընդլայնման, մայրաքաղաք ու արտերկիր արտահանելու և մի շարք այլ բարդությունների մասին: Մարզպետ Խաչատրյանը նշել է, որ հարկավոր է ջանքեր չխնայել այս բնագավառում ցանկալի արդյունքներ ունենալու համար: Հանդիպման հաջորդ հարցը Տնտեսական զարգացման խորհուրդ ստեղծելու ձեռնարկին է առնչվել: Արթուր Խաչատրյանի նախաձեռնությամբ Շիրակի մարզում ստեղծվելու է խորհուրդ, որը կլինի խորհրդատվական մարմին և կաջակցի մարզի գործարարներին: Նախնական որոշման համաձայն՝ Տնտեսական զարգացման խորհրդի կազմում բոլոր բնագավառներից մեկական ներկայացուցիչ կընդգրկվի: Նախատեսվում է նաև ստեղծել հիմնադրամ, որի աշխատանքներն ուղղված կլինեն արտադրողների ծրագրերի ֆինանսավորմանը: Ցայգ հ/ը