A
A
Ռուսաստանում 29-ամյա հայազգի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին մահացած են գտել
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում մահացած են գտել ռուսաստանցի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն, հայազգի Սերգեյ Պետրոսյանին, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությանը։ Նշենք, որ 29-ամյա մարզիկն օրեր առաջ դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, նրա մարմինը հայտնաբերել են գետում։ Պետրոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։