Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասունցի Դավիթ»-ը՝ Շուշիում

Մշակույթ
Sasunci-Davit-A3Shushi

 Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական  օպերայի համաշխարհային պրեմիերան՝   առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո,ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթինախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան,Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: «Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի: