Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաքարշի վրաերթից կին է մահացել

Կարևոր լուրեր Հասարակություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ /տվյալները պարզվում են/` պատճառելով մահ: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն: