Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթիկի սելավատարները խցանվել էին հիմնականում հանքերի թափոններից (տեսանյութ)

Մարզեր
1501508688_artik

Արթիկի խցանված սելավատարները մաքրվում են արդեն ամիսներ շարունակ: Աղբի կուտակումները հսկայական են: Աշխատանքի հիմնական մասն արվում է Մողրովենց ու Բլբուլենց ձորերում: Կառավարությունը 172 միլիոն դրամ էր տրամադրել սելավատարների մաքրման համար: Մրցույթը շահել էր «Բաղրամյանշին» կազմակերպությունը: Այս պահին չորս խումբ է աշխատում: Աղբի հեռացումից բացի նաեւ բազալտե ու բետոնե պատեր են շարվում: Դժվարությամբ են մաքրվում հիմնականում կամրջակները: Ժամանակի ընթացքում դրանց վրա շինարարություն է արվել, կառույցներ կան, աղբը տեխնիկայի միջոցով դուրս հանել չի լինում: