Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Օսկանյանի գործը կարճվել է

Քաղաքականություն
ara-oskanyan

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է, որ այսօր քննիչը կարճել է իր պաշտպանյալ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Հիշեցնենք, 2017 թ. փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Վերջիններս կասկածվում էին քաղաքացու առևանգելու մեջ՝ պարտքը վերադարձնելու պահանջով։  Արա Օսկանյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին է, իսկ Հ. Սերադարյանը՝ ազգականը։