Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր թատրոնը արտասահմանից ռեժիսորներ կհրավիրի (տեսանյութ)

Մշակույթ
asulis-2

Մայր թատրոնում առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում։  Նպատակ կա նույնիսկ արտասահմանից ռեժիսորներ հրավիրել։ Կբեմականացվի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը, «Հարսնացուն հյուսիսից»-ը։ «Սա մեկ մարդու ինքնահաստատվելու տեղ չէ, և մեկը չէ, որ պետք է բեմադրություններ անի,- ասում է գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։- Բազմերանգություն պետք է հնչի բեմից»։ Այսօր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Արմեն Էլբակյանը ներկայացրեցին Սունդուկյան թատրոնի նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին։ «Կարելի է ասել Համազգայինում եմ ծնվել։18 տարի ծառայել եմ համազգային թատրոնում, 7-8 տարի տնօրենն եմ եղել, որպես արվեստագետ  ասեմ, որ չեմ հեռացել թատրոնից, և եթե ցանկություն ունենան հրավիրել ինձ որպես դերասան մեծ սիրով կհամաձայնեմ, սակայն իմ գործն այսուհետ կապված է Մայր թատրոնի հետ»,- ասում է Վարդան Մկրտչյանը։ [caption id="attachment_1564072" align="alignnone" width="500"]RA Minister of Culture Armen Amiryan presented newly appointed director of Sundukyan State Academic Theatre Vardan Mkrtchyan RA Minister of Culture Armen Amiryan presented newly appointed director of Sundukyan State Academic Theatre Vardan Mkrtchyan[/caption] «Այո, ցանկացած զինվոր պետք է ձգտի գեներալ դառնալ»,- կատակեց նախարարը։ Արմեն Էլբակյանի խոսքով՝ գեղարվեստական ղեկավար-տնօրեն  հարաբերությունները նախկինում կանոնադրությամբ էին հստակեցված։ Այսօր սա կարծես ավելի բարոյական հարաբերություն է։ Ուրախ է համագործակցության համար. «Եթե հումորով ասեմ, ապա մեր տարիքները թե գումարենք ու բաժանենք, կստացվի մի առողջ տղամարդ»։ Գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը հստակ պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի ակադեմիական թատրոնը։ Սա ոչ միայն հայաստանաբնակների, այլև տասմիլիոնանոց սփյուռքի Մայր թատրոնն է, և ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ։ Հեշտ չի լինելու։ Ով կդիմանա՝ կմնա, ով չէ՝ կմաղվի կգնա։ «Հրաշալի մարդիկ են ապրում այս թատրոնում, լուրջ պոտենցիալ կա, սակայն կա նաև ձևափոխումների օրհասական անհրաժեշտություն։ Կյանքի ռիթմը այսօր արագացել է, և մենք էլ պետք է չկորցնենք ժամանակի զարկերակը։ Ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե կայծակնային արագությամբ ամեն հարց իր լուծումը կստանա», -ասում է նորանշանակ տնօրենը, սակայն համոզված եմ, որ մոտ ապագայում պետք է կարողանամ ծրագրերը իրագործել, եթե ոչ՝ սիրահոժար կհեռանամ»։