Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրովի անտառում այրվել է 3-4 հա տարածք. հրդեհը մարվել է

Հասարակություն
c17ad0d0fbf7386017c4fc5d2cfe8291

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 02-ի ժամը 11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աժխատակից և ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար: Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք: