Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգումներ՝ օծանելիքի շուկայում. զգուշացեք անհայտ ծագման ապրանքից

Տնտեսություն
ocaneliq

 Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ ԵՏՄ տեխկանոնակարգրերի հաստատումից հետո առաջին ստուգումներից եւ ԶԼՄ-ներում դրանց անդրադառնալուց հետո տնտեսվարողները դիմում են տեսչական մարմնին` խնդրելով տեղեկություններ տրամադրել արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի մասին։

Տեխկանոնակարգերի առումով ողջ տեղեկությունը ներկայացված է prosafe.am կայքում, իսկ կոնկրետ արտադրանքի մասին այն կարելի է գտնել հետեւյալ հղումով՝ prosafe.am/verahskoghutyan-volort.html
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին կոչ է անում զգուշանալ անհայտ ծագման ապրանք ձեռքբերելուց, ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, որտեղ պետք է նշված լինեն արտադրման երկիրը, օգտագործման որոշ հրահանգներ։ Շատ կարեւոր է հատկապես պիտանելիության ժամկետը։ Ի վերջո, կասկածներ առաջանալու դեպքում պահանջեՙք որակի հավաստման փաստաթուղթ` սերտիֆիկատ կամ հայտարարագիր։ Իսկ ոլորտում ստուգումների մասին ՇՎՏՄ-ն տեղեկություններ կներկայացնի դրանց արդյունքների ամփոփումից հետո։