A
A
«5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են. հո Մալաթիայի շուկա՞ն չէ» (տեսանյութ)
Ազգային ժողովը քվեարկության է դրել մի շարք համաձայնագրեր։
«Սիստեմատիկ կերպով ՀՀԿ խմբակցության կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են կամ 7 հոգու տեղ։ Վերականգնեք քվեարկության պատկերը, ապա պարզեք՝ ով է քվերակում ուրիշի փոխարեն ու անհրաժեշտ միջոցներ կիրառեք»,- ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիտողություն է անում պատգամավորներին ու դիմում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Նիկոլ Փաշինյանը դժգոհ մնաց քվեարկության արդյունքներից ու կարգապահությունից. «Էս էլ հո Մալաթիայի շուկան չէ՞, որ մանիպուլյացիաներ անեք»։