Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև ապրիլ ինչ ասես կարող է փոխվել. Էդմոն Մարուքյանը զգուշացնում է (տեսանյութ)

Քաղաքականություն
qRx3ilO7xvs

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  ելույթի ժամանակ  կոչ արեց իր գործընկերներին շատ ուշադիր լինել խորհրդարան մտնող օրենքներին՝ բերելով օրինակ. «Էս պահին, եթե 5 հոգանոց ավագանու խմբակցությունը կամ 15 հոգանոց ավագանու ԵԼՔ խմբակցությունը նախաձեռնությամբ հանդես գա՝ փոփոխությունների արդյունքում՝ Ելք խմբակցությունը և Երկիր Ծիրանի խմբակցությունը միասնաբար չեն կարող 1/3 ձայներ ապահովվել, որովհետև 22 ձայն է պետք։ Այսինքն՝ չպետք է ստեղ այնպիսի դեմք ընդունել, որ իբր թե տենց որևէ սարսափելի բան չկա, ուղղակի ընդեղ սահմանադրության ենք համապատասխանեցնում»։ ԱԺ-ում քննարկվում է ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Գործող օրենքով Երևան քաղաքում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տրված է քաղաքապետին և խմբակցությանը, առաջարկվող փոփոխությամբ այս իրավունքը տրվում է քաղաքապետին և ավագանու անդամների թվի 1/3-րդին։ Ավելին՝ տեսանյութում