Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գութանը»՝ Կասկադում

Մշակույթ
dance

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևսազգագրական երգի-պարի տոն  կստեղծի բոլորիս համար.  հանդիպման վայրն անփոփոխ է՝ սեպտեմբերի  28-ին, ժամը՝  19:00-ին  Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/: Փառատոնն իրականացվում է  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի  նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:   «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014թվականից, որն  ազգային մշակույթը  ճիշտ ներկայացնելու կարևոր  նախաձեռնություն է`կոչված   հայ ազգագրական  երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը,տարածմանն ու  սերնդեսերունդ փոխանցմանը:   Փառատոնին այս տարի  մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝  Ակունք, Կարին,Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մերսարերը/Արցախ/, Մարաթուկ, Տավրոս,  Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ,  Մշո Հավքեր/Գավառ/, Մարաթուկցիներ :   Փառատոնի ընթացքում  ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարիերախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց գործունեությունն ու փոխանցված ավանդը: