A
A
«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրըխկ՝ վաստակավոր արտիստ»
«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրըխկ` պարզվեց Վաստակավոր Արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան։»,- այսպիսի գրառում է արել Ֆեյսբուքում դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, որն այսօր պարգևատրվել է Բաղրամյան 26-ում։
Սերժ Սարգսյանը պարգևատրել է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին՝1-ին աստիճանի շքանշանով, դուդուկահար Ջիվան Գասպարյանին՝ 1-ին աստիճանի շքանշանով։ Մգեր Արմենիան, Արամեն և Սիրուշոն վաստակավոր արտիստ են, Արտո Թունջբոյաջյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
Պարգևատրումների ողջ ցանկը՝ այստեղ