Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում բեռնատարը բախվել է թունելի պատին. կա մեկ զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
vtar-1

Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշի կցորդիչով բեռնատարը Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել է: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻն-ը։ Ի դեպ, մինչ այս պահը թունելը փակ է, և հարակից փողոցներում խցանումներ են։