A
A
«Եռյակն աշխատում է այնպես անել, որ Կովկասը չպայթի» (տեսանյութ)
Իլհամ Ալիեւը չի կատարում համաշխարհային կառավարման ատյանների պահանջը՝ Արցախում պատերազմ սկսելու, որովհետև եռյակը՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, պահանջում է պատերազմ չսկսել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությանը. «Արցախյան պատերազմը ամենահեշտ ձևն է պայթեցնելու հայ-թուրք-իրանական ալյանսը, որն այսօր տարածաշրջանում, ելնելով սեփական շահերից, հաստատում է խաղաղություն, քանի որ պատերազմների շարունակությունը պայթեցնելու է իրենց: Այս երեք պետությունները աշխատում են այնպես անել, որ Կովկասը չպայթի, քանի որ արցախյան պատերազմի դեպքում երեքն էլ միջամտելու են»: