Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չենք ուզում դառնալ ծառայությունների երկիր». ՀՀԿ-ի ու ԵԼՔ-ի տարբերությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստին ներկայացրեց իրենց նախագիծը` ԵՏՄ կազմից ՀՀ դուրս գալու մասին եւ այդ նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Նա իր ելույթում հայտարարեց, որ իրենց փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել. «Եվ, ի վերջո, վերլուծաբաններ են հայտնվել, որոնք հայտարարում են, թե այս նախաձեռնությունը ձեռնտու է նաև իշխանություններին, չե՞ք տեսնում` ինչ դեմքով են իշխանության ներկայացուցիչները մասնակցում այս քննարկմանը։ Ի վերջո, հարգելի իշխանության ներկայացուցիչներ, եթե ձեզ ձեռնտու է, ինչո՞ւ եք դեմ»: https://youtu.be/QFB6P4vZhY4 ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, նրան հարց ուղղելով, նկատեց` երբ հարցը քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ՀՀ` ԵՏՄ դուրս գալու մասին նախագծի հարցի զեկուցող Էդմոն Մարուքյանը ֆիզիկապես ներկա չէր, ու հարցի քննարկումը երկու ամսով հետաձգվեց. «Ե՞րբ եք նախատեսում այս հարցի քննարկման վերադարձ ԱԺ»: https://youtu.be/5_XEKDMXTS0 «Այդ հարցը օրակարգում է։ Հարցի քննարկման համար մենք նաեւ կանցկացնենք խորհրդարանական լսումներ»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ապա` որպես հարակից զեկուցող, Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չէ. մշտական հանձնաժողովը լիովին կարող է նման քննարկում անցկացնել. «Չե՞ք կարծում, որ այս դեպքում ձին կապել ենք սայլի հետեւից»։  https://youtu.be/tqCe9JIzsdE Նրան հարց ուղղելով` Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը նախ պետք է ներկայացներ հաշվետվություն եւ հակափաստարկներ։  https://youtu.be/WronSbmjTPA «Չկասկածեք, բազմաթիվ տվյալներով ու թղթերով եմ եկել, սակայն ձեր այն փաստարկները` ԵՏՄ մեր անդամակցությունը կապելը ապրիլյան պատերազմի հետ, նույնն է, ինչ Ելքի` ԱԺ-ում հայտնվելը կապել ԵՏՄ անդամակցության հետ»,-հակադարձեց Ա. Աշոտյանը։  Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց նրանից, թե թվային ի՞նչ ցուցանիշներ կարող է ներկայացնել։ «Ես սպասում էի ձեզնից հենց այդպիսի հարց։ Հիմա ես Աշոտյանը չեմ, ՀՀԿ չեմ, ՀՀ քաղաքացի եմ։ Ու ինձ մոտ հարց է առաջանում` այդ դեպքում, երբ խոսքը թվերի ձախողումների մասին է, ինչո՞ւ կառավարության հրաժարականը չեք պահանջում, այլ ԵՏՄ անդամակցության դադարեցում եք պահանջում։ Թվերի հետ աշխատանքը պահանջում է ավելի շատ կուլտուրա»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։ «Այ, տեսնում եք, որ նաեւ հենց այդ հարցերը քննարկելու համար էլ պետք էր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, քանի որ տարբեր վերլուծաբաններ տարբեր կարծիքներ են ասում»,- նկատեց Մանե Թանդիլյանը։  Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթն աչքի ընկավ հուզականությամբ. «Թվեր, փաստեր` ով չի ուզում տեսնել, չի տեսնի։ Մեր ու ձեր տարբերությունն այն է, որ մենք չենք ուզում, որ հայը հայրենիքից հեռանա, մենք չենք ուզում դառնալ ծառայությունների երկիր։ Մենք ասում ենք ելք կա, ու այն մեր մեջ է։ https://youtu.be/V41i-hYjSk0 ՀՀ-ն անկախ չի լինի` ունենալով կախյալ իշխանություն` ՌԴ անվան ՀՀ իշխանություն։ Մեծամասնությունը խրոխտ ոչ է ասում ՀՀ ինքնիշխանությանը։ Պատասխանատվությունը դուք եք հետագայում կրելու ձեր քայլերի համար»։