Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Ադիբեկյանը խորհուրդ է տալիս ծխող միայնակ կանանց պահը չկորցնել և ամուսնանալ (տեսանյութ)

Հարցազրույց
Untitled3-4

Հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշում են Ծխելու դեմ պայքարի օրը, որ հայտնի է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր անունով։ Հայաստանը միացել է Առողջապահության համարշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման և ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից։ «Ա1+»-ի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Թեման ծխելու դեմ պայքարն է։ Կիսո՞ւմ է արդյոք սոցիոլոգն այն տեսակետը, թե ծխելու դեմ պայքարի խստացումը փոխում է իրավիճակը։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գների բարձրացումը, անչափահասներին ծխախոտի վաճառքի արգելքը, և գործատուն, եթե ծխող է վերցնում, կրճատում է նրա աշխատավարձը։ Այսինքն չծխելը դառնում է տնտեսապես բավականին շատ օգտակար մի բան»,- ասում է սոցիոլոգը։ Մանրամասները՝ տեսանյութում