Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կանցկացվի բասկետբոլի կանոնավոր առաջնություն

Սպորտ
a1basketbol-1

Հոկտեմբերի 21-ին մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցի 7 ակումբ. «Ուրարտու» (Երեւան), ՖԻՄԱ (Երեւան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երեւան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երեւան): Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հոկտեմբերի 21-ին կայանալիք առաջնության մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին եւ հեռարձակվելու է «Կենտրոն» հեռուստաալիքով: Առաջին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին: