A
A
Վիգեն Սարգսյանը ներկայացրեց օրենքի հիմնական փոփոխությունները (տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը հիմքեր է ստեղծում «Պատիվ ունեմ», «Ես եմ» և այլ ծրագրերի իրականացման համար։ Ըստ օրենքի նախագծի՝ փոփոխություն են կրում տարկետման, զինվորական ծառայությունից ազատման կանոնները, զինվորների առողջության հետ կապված խնդիրների լուծումները, արձակուրդ տրամադրելու և մի շարք այլ հարցեր։ Ավելին՝ տեսանյութով