Երևանում նշվել է Հելոուինը (տեսանյութ)
Այսօր աշխարհը նշում է Հելոուինի տոնը, որն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից: Իսկ պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Տոնում են հոկտեմբերի 31-ին։ Հելոուինը ավանդական կերպով տոնվում է անգլիախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։ 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի ընթացքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլիախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Բեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։