A
A
ՀՀԿ-ն կառաջարկի վարչապետի թեկնածություն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ. վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքում է, թե ինքն արդեն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է, որ 2018-ի ապրիլին նշանակվի Հայաստանի փոխվարչապետ։ «Այսօրվա իրավիճակից հետո 2018-ի ապրիլից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունը իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ, նման քննարկումներ մենք չենք ունեցել»,- ասել է Կարեն Կարապետյանն այսօրվա ասուլիսում: Ինքը, սակայն, իր բառերով՝ դեռ ուզում է ծառայել Հայաստանին: Բայց չի կարող կանխատեսել, թե ինչ կորոշի կուսակցությունը, որին անդամակցեց ավելի քան մեկ տարի առաջ: Այսօր էլ նա չի փոշմանել, որ Հանրապետական է, որի ղեկավարած կառավարություններից ինքն իր բառերով աղետալի տնտեսություն է ժառանգել. «Իսկ ո՞վ է գնահատել՝ եթե այլ կուսակցություն լիներ, այդ տնտեսական անկման պարագայում իրենք ինչի՞ն կհասցնեին»: