Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը կամ թույլ է մաթեմատիկայից, կամ խաբում է»

Քաղաքականություն
IMG_20171102_193647

«2017 թվականի Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ 2040 թ.-ին պետք է ունենանք ոչ միան 4մլն. բնակչություն, այլև Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) պետք է հասնի 60 միլիարդ դոլարի այն դեպքում, երբ ներկայիս ՀՆԱ-ն կազմում է 10.5 միլիարդ դոլար և միջինում պետք է ապահովել 5 % զարգացման աճ». «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում»  քննարկման ընթացքում նշեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ դժվարանալով ասել  սա պոպուլիզմ է, թե պրոպագանդա: Այս դեպքում հակասություն է առաջանում մաթեմատիկական  հաշվարկներում, եթե այժմ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 10.5 միլիարդ դոլար և զարգանում ենք 5%-ով, ապա 2040 թ.-ին ՀՆԱ-ն 60 միլիարդից բավական հեռու կլինի. «Կամ մաթեմատիկայից է թույլ, կամ ուզում է խաբել»: Քաղաքագետի խոսքով հասարակությանը հաճախ են հրամցնում ինֆորմացիա, որն իրականությանը չի համապատասխանում և միայն պրոպագանդա է, իսկ նմանատիպ  մաթեմատիկական սխալները  Սերժ Սարգսյանի ելույթներում շատ են: