Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.06 %-ը

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Այսօր հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06 %: Քվեարկության մասնակիցների նախնական թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  կայքում: Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված  կարգով տպվել են ավարտական տեղեկանքները: