Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի պատճառած վնասների վերաբերյալ կհրապարակվի արտահերթ զեկույց (տեսանյութ)

Քաղաքականություն
tavush1-1

Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Պաշտպանը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ շրջել է գյուղի տարածքով, արձանագրել ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետքերը մանկապարտեզի պատերին: «Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Առաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասը, որ հաշվարկել է Տավուշի մարզպետարանը: Միջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերի վերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը: Փաստահավաք աշխատանքից բացի՝ Արծվաբերդ, Այգեձոր ու Չինարի գյուղերում Պաշտպանը նաև բնակիչների հետ է հանդիպել, լսել նրանց խնդիրները: Այդ խնդիրների կապակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Նախորդ անգամ Տավուշի սահմանամերձ այլ գյուղեր կատարած այցից հետո լուծվել են քաղաքացիների մի շարք խնդիրներ:   Tavush tavush2   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ