Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունն ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat-mirzoyan

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ուղղեց մասնավոր հարց. «Պարզվում է՝ մեր Կառավարությունը ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը: 2016թ. սկսած՝ նույն գումարն է հատկացվում՝ միջոցառումների թիվը՝ մեկ, մասնակիցների թիվը՝ հինգ: Խնդրում եմ բացատրել՝ սա ի՞նչ է: Գուցե «Ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակներում է սա արվում, քանի որ «Մենք ենք, մեր սարեր»-ի ոճով շարունակեմ՝ պետությունը հովվին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որ նավամոդելային սպորտը զարգացնի»: Վարդան Արամյանը դժվարացավ որեւէ մեկնաբանություն անել, քանի որ այդ հարցը գտնվում է Սպորտի եւ երիտասարդության նախարարության մանդատի ներքո: