Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 շրջանների վերաբերյալ դրական քայլեր են արվել. Էրդողան. ermenihaber

Կարևոր լուրեր Այբ-Ֆե+ Քաղաքականություն
erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Կատար և Քուվեյթ կատարած այցերից հետո պատասխանել է իրեն ուղեկցող թուրք լրագրողների հարցերին: Ըստ Haberturk լրատվամիջոցի՝  Էրդողանը լրագրողներին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Մենք ասացինք, որ, եթե Ռուսաստանը այդ հարցին կարևորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան դրական է  վերաբերվում, սակայն ինչպես տեսնում եմ, նա այդքան էլ մեծ  հույսեր չունի: Կարծում եմ դրա պատճառը կողմերի որդեգրած դիրքորոշումն է:  Նրան ասացի, որ 5 շրջանների վերաբերյալ դրական  քայլեր են արվել. նրանք (հայկական կողմը -խմբ)  դուրս կգան այդ շրջաններից»,-ասել է Էրդողանը:  ermenihaber.am