ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐԵՆ ԻՐԵՆՑ ՖԻԼՄԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում բնության եւ մշակութային արժեքների պահպանման բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ 2007 թ ապրիլին եւ հոկտեմբերին տեղի կունենա «Արեւորդի» տարածաշրջանային առաջին բնապահպանական փառատոնը: Այն կանցկացվի երկու փուլով : Ապրիլի 1-12-ը հանրապետության 6 շրջանում (Գառնի, Գողթ, Երեւան, Ուրցաձոր, Դիլիջան, Գյումրի) կկազմակերպվեն տարբեր ակցիաներ, ծառատունկեր : Ապրիլի 11-ին կլինի մեծ երթ բնապահպանական կարգախոսով :
Մասնակիցները Մատենադարանից շարժվելու են Ազատության հրապարակ, որտեղ տեղի Է ունենալու համերգ :
Երկրոդ` հիմնական ծրագիրը կլինի հոկտեմբերի 6-10-ը: Փառատոնի հիմնական ծրագիրը կազմված է բնապահպանական ֆիլմերի ցուցադրությունից` մրցութային եւ արտամրցութային բաժիններում, ֆոտոցուցահանդեսներից եւ սեմինարներից: Ֆիլմերը կներկայացվեն 3 ծրագրով՝ տարածաշրջանային (ընդգրկելով` Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան), միջազգային տեղեկատվական եւ մանկական: Սեմինարները կանցկացնեն արտերկրից հրավիրված փորձագետները:
Փառատոնի ծրագրի հատուկ մասն է մանկական բաժինը: Փառատոնն առաջնորդվում է «Երեխաների համար, երեխաների ակտիվ մասնակցությամբ» կարգախոսով: Երեխաներին բնության հետ մերձեցնելու, հայրենի բնաշխարհի արժեքները գնահատելու, բնապահպանական խնդիրների շուրջ հետաքրքրություն առաջացնելու նպատակով 6 մարզերի դպրոցներում հիմնադրամը 2006 թվականի հոկտեմբերից իրականացնում է բնապահպանական-ուսուցողական ծրագիր: Այն ուղեկցվում է տեսական եւ գործնական պարապմունքներով:: Ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր, լուսանկարներ, երեխաներին սովորեցնում խցիկի հետ աշխատելու սկզբունքները, որից հետո երեխաներին հնարավորություն է ընձեռվելու նկարահանել փոքրիկ ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն «Արեւորդի» բնապհպանական փառատոնի մանկական ֆիլմերի ծրագրում` հոկտեմբերին: