ՀՀԿ-ն պրողազախական դիրքորոշո՞ւմ է որդեգրել. Փաշինյանը՝ Աշոտյանին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունենրի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագիծը ի հայտ է եկել 2-3 ամիս առաջ ու հիմա նախագիծն իր արդիականությունը մի փոքր կորցրել է: Նա նաեւ նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը բխում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից. «Ճիշտ է, դոլարային համարժեքով մեր ՀՆԱ-ն ընկել է, սակայն առավել է ընկել ԵՄ հետ Ասոցացման հետ պայմանագիր կնքած երկրները: Դա նշանակում է, որ ԵՏՄ հետ անդամակցության հետ ՀՆԱ-ի անկումը կապ չուներ, ընդամենը դերակատարում է ունեցել փոխարժեքը: ԵՄ-ն դեռ կայացնում է իր ինստիտուտները, եւ հիմա մեղադրել ԵՏՄ-ին երկու տարվա մեջ կայացած չլինելու մեջ, իրական չէ: Ինչ վերաբերում է ՌԴ-ից մեր հայրենակիցների դեպորտացիային, ապա հիշեցնեմ, որ ԵՄ Ասոցացման պայմանագիրը կնքելով ու վիզաների ազատականացում ստանալով՝ 60 հազար ուկրաինացի, 20 հազար վրացի խախտել են վիզային ռեժիմը ու դեպորտացիա արվել: Պետք է ասեմ, որ «և-և»-ը կայացել է, եւ ՀՀ-ն զերծ է մնացել կոնֆորտացիոն հայտարարություններից: Լինելով տնտեսական մի միության անդամ՝ ՀՀ-ն կարողացավ զուգահեռ քաղաքական հարաբերություններ կառուցել այլ միավորման հետ»: Նա հիշեցրեց, որ Ելք-ը ԱԺ-ում դիրքավորվեց՝ որպես արեւմտամետ ուժ. «Ես դա ողջունում եմ, եւ դա պետք է լիներ»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հռետորական հայտարարություն արեց. «Արդյոք պարոն Աշոտյանի վերջին այս հայտարարությունը Ելքի մասին չի՞ ենթադրում, որ ՀՀԿ-ն էլ պրողազախական դիրքորոշում է որդեգրել»: Արմեն Աշոտյանը սկսեց տեղից արձագանքել, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ելույթի ժամանակ իր կարծքը հայտնել: