A
A
Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղ գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն