Սահմանամերձ և գյուղաբնակ կանանց խնդիրները. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)
Սահմանամերձ և գյուղաբնակ կանանց խնդիրների վերաբերյալ թեև չկան խորը և համապարփակ ուսումնասիրություններ, սակայն մասնագետները միաբերան նշում են, որ ամենօրյա դժվարությունների ու հոգսերի ծանրության տակ, կանայք թերագնահատում են իրենց ֆիզիկական ու հոգեկան առողջությանը հետևելու ու հոգ տանելու կարևորությունը։ Հանուն հավասար իրավունքների ՀԿ֊ն Տավուշի մարզի կանանց և հատկապես սահմանամերձ շրջաններում բնակվողներին, հրավիրում է հանդիպման գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանի և հոգեբան Սիրանուշ Դավթյանի հետ, որի շրջանակում ինչպես կխոսենք մասնագետների կողմից կանխորոշված հիմնական խնդիրներից, այնպես էլ մասնագետները կանդրադառնան կանանց այդ պահին հուզող հարցերին։ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ֊ մանկաբարձ֊գինեկոլոգ «Հելիոս» բժշկական կենտրոնում, որը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության և թերապևտիկ կոսմետոլոգիայի ամբիոնի կլինիկական բազան։ ՍԻՐԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ֊ հոգեբան «Կանանց Ռեսուրսային Կենտրոն֊Հիմնադրամ», Երևանի պետական համասարան