A
A
Երեւանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա.shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18։15-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ եւ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության օպերատիվ խմբեր, քննիչներ, փորձագետներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում