A
A
ԱՐՁԱԿԱԳԻՐ ՎԻԼԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ`ԴԱՓՆԵԿԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 9-ին մոսկովյան «Էրմիտաժ» թատրոնում տեղի կունենա «Ռուսկայա պրեմիա» գրական մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Դրան կմասնակցեն ԱՊՀ երկրների այն արձակագիրները, որոնց գործերը անցել են մրցույթի եզրափակիչ փուլ: Մրցույթին 2006թ-ին ռուսերենով ներկայացվել է 395 ստեղծագործություն ԽՍՀՄ նախկին 13 պետություններից, ինչպես նաեւ Հարավային Օսեթիայից, Աբկազիայից եւ Մերձդնեստրից: Եզրափակչում հայտնվել են 9 հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում հայաստանցի արձակագիր Վիլեն Մանվելյանը: