Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՒՐԲ ԽԱՉԸ «ԵՂԵՌՆԻՑ ՎԵՐԱՊՐԱԾ Է»

Մշակույթ

«Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությունը հանդիսանում է թուրքական պետության հերթական քարոզչական քայլը՝ աշխարհին ապացուցելու, որ հայերի հանդեպ թուրքական պետության երկարամյա թշնամական քաղաքականությունը իբր փոխվել է»,- ասում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանը: Ըստ նրա, ընդունելով հանդերձ Ս. Խաչ եկեղեցու բացումը իբրեւ առաջընթաց քայլ, պետք է արձանագրել որ «իրերի բերումով Թուրքիայի պետության սահմաններում գտնվող հայկական պատմական մշակութային կոթողների հիմնական մասը կամ արդեն իսկ ոչնչացվել են կամ գտնվում են ոչնչացման եզրին»:

Այն պահին, երբ Թուրքիայում նախապատրաստվում էին վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարղությանը, Երեւանի պետական համալսարանի բակում բացվեց «Մշակութային եղեռն» խորագրով ցուցահանդես,որին ներկայացված էին Թուրքիայում գտնվող 150-ից ավել հայկական պատմական մշակութային կոթողներ երկու տարբերակով` մինչեւ քանդվելը եւ ոչնչացվելուց հետո:

Աշխարհագետ Էլիզա Դուրգարյանը պատմում է, որ իրեն բախտ է վիճակվել լինել Արեւմտյան Հայաստանում: Նա այցի ընթացքում Կարսի Սբ Առաքելոց վանքի գմբեթի վրա լուսին է եղել: «Երբ մենք հարցրեցինք, ինչ եկեղեցի է այստեղ, նրանք պատասխանեցին, թե դա հունական եկեղեցի է,- ասում է նա` շարունակելով.« Կարսի պատմական թանգարանը կարծես մեր պատմության թանգարանը լինի, ամբողջ նմուշները հայկական էին՝ կահ-կարասի, գորգեր, ասեղնագործություններ»: Ի դեպ, նա համոզված էր, որ. «Իմ տեսակետով նրանք հայկական խաչը չէին էլ տեղադրելու Վանա լճի Աղթամար կղզու վրա»:

Ցուցահանդեսը «ճամփորդելու է», եւ առաջիկայում լուսանկարները ցուցադրվելու են Վանաձորում, Գյումրիում եւ Իջեւանում: