A
A
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ տարավ
Հնդկաստանում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում այսօր կայացան մրցաշարի 6-րդ եւ 7-րդ տուրերը: Հայաստանի ընտրանին նախ 4:0 հաշվով ջախջախեց Ղազախստանի հավաքականին, իսկ 7-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Մոնղոլիայի ընտրանու նկատմամբ: Այդպիսով, մեր շախմատիստները թիմային հաշվարկով վաստակեցին 10 միավոր եւ այժմ Իրանի հավաքականի հետ բաժանում են 3-4-րդ տեղերը: Յոթ տուրից հետո աղյուսակը 14 թիմային միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որը հաղթել է բոլոր հանդիպումներում: Հնդկաստանի կանաչ հավաքականը 11 միավորով զբաղեցնում 2-րդ հորիզոնականը: