ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ «ԿԱՆԵՆ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը: Այն արդեն վեցերորդ անգամն է անցկացվում Երեւանում եւ երրորդ անգամ` Գյումրիում:
Փառատոնը կազմակերպել է Բրիտանական խորհուրդը: Փառատոնին ներկայացված է հինգ ֆիլմ: Բոլոր ներկայացված կինոնկարները արժանացել են տարբեր մրցանակների: Ֆիլմերը ցուցադրվելու են անգլերեն եւ թարգմանաբար ռուսերեն լեզուներով, իսկ Գյումրիում առաջին անգամ բացի ռուսերեն թարգմանությունից նաեւ ցուցադրվելու են առանց թարգմանության՝ միայն անգլերենով: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քանթորը, տոմսի արժեքը Երեւանում լինելու է 500 դրամ, իսկ Գյումրիում մուտքը ազատ է լինելու:
«Տոմսի արժեքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործությանը տարբեր ոլորտներում»,- նշեց Է. Քանթորը:
Իսկ Բրիտանական խորհրդի մշակութային ծրագրերի տնօրեն Լուսինե Ղուլյանը նշեց, որ ընտրված ֆիլմերը տարբեր ժանրերի են, որպեսզի հանդիսատեսը հնարավորություն ունենա ծանոթանալու բրիտանական կինոմշակույթին իր տարբեր ձեւերի մեջ:
Փառատոնը տեւելու է 5 օր` մինչեւ ապրիլի 8-ը: