Սամվել Բաբայանի վերաքննիչ գործով դատական նիստի օրը հայտնի է
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ դատարանի նիստի օրը հայտնի է: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց առաջադրված 2 մեղադրանքներում՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը վերաքննիչ բողոքում միջնորդել են արդարացնել իրենց: