Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում մասնագետների պակաս կա (տեսանյութ)

Մարզեր
Untitled1-5

Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում դրսից եկած հատուկենտ ուսուցիչներն էլ երկար չեն մնում։ «Ճանապարհի հարցը շատ բարդ է, այստեղից Ալավերդի հասնելը ամենապակասը հինգ հազար դրամ է։ Ինչքա՞ն պետք է ստանա հիսուն տոկոսով վճարվող ուսուցիչը, որ կարողանա գնա Ալավերդի իր հարազատին տեսնի ու հետ գա, այսինքն չաշխատելը գերադասում են»,- ասում է դպրոցի տնօրեն Լաուրա Սարիբեկյանը։ Գյուղը վեց տարի է առաջին դասարանցի չի ունեցել, այժմ էլ 12 աշակերտով չորս դասարան է ձևավորվել։ Ավելին՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում