Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ թեկնածուն համեմատության մեջ լավագույնն է. Թ. Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը համոզված է՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը չի կարող լինել  հրաժեշտի ելույթ.  «Ոչ հրաժեշտով է լինում, ոչ ցտեսությունով: Այստեղ են հրաժեշտի խոսք ասում: ԵԽԽՎ-ում մենք ունենք հազարավոր խնդիրներ, Ադրբեջանի հետ կապված, մարդու իրավունքների հետ կապված, Արցախի եւ Թալիշի հետ կապված, օրենսդրական այլ խնդիրներ»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:     Նա չի հիշում ՝  որեւէ  երկրների նախագահների, որ այդ ամբիոնից հրաժեշտ տված լինի:    Իսկ ՀՀ նախագահի  ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանին  համեմատության մեջ համարում է լավագույնը: Նրա խոսքերով՝  սա իհարկե չի նշանակում, որ մեր երկրում այլ արժանի թեկնածուներ չկային: Իսկ ինչ վերաբերում է «Ելք»-ի նախագահի  թեկնածու Արտակ Զեյնալյանին, ապա նա անգամ չի կարողանալու գրանցվել որպես նախագահի թեկնածու՝ ձայների պակասի պատճառով: « Այս պարագայում պատգամավորները պարզապես քվեարկելու են, «այո» կամ «ոչ» են ասելու նախագահի միակ թեկնածուին, բայց ընտրություն, որպես այդպիսին չի կայանալու»,-ասում է Թեւան Պողոսյանը: Նա նախագահի ընտրության երկրորդ փուլ չի կանխատեսում: «Եթե լինեին երեք-չորս թեկնածուներ, այդ մասին հնարավոր կլիներ խոսել»,- ասաց    Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Նա միաժամանակ  չբացառեց, որ  Արմեն Սարգսյանը կարող է մերժել ՀՀ չորրորդ նախագահ դառնալու ՀՀԿ-ի առաջարկը, եթե համարի, որ չի կարող իրականացնել իր տեսլականը:   Անդրադառնալով «Ելք» դաշինքի պայքարի արդյունավետությանը, վերջինս նշեց, որ  արդյունավետությունը կերեւա, երբ կլինի լուծում:  Իսկ ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքին, ապա, ըստ  Թեւան Պողոսյանի, պետք է հարկային օրենսգիրքը այնպես անես, որ տնտեսությունը զարգանա, բայց չի զարգանում եւ համապատասխան ինստիտուտները պետք է հետեւեն, որ անպատժելիներ չլինեն: