Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյան. ապագան ԵՄ- ԵԱՏՄ հարաբերությունների զարգացմանն է

Քաղաքականություն
serj

«Անշուշտ, և հայերը և ադրբեջանցիները ցանկանում են, որ այս ամենը, որքան հնարավոր է շուտ ավարտվի, սակայն Ադրբեջանի քաղաքականությունը դրան չի նպաստում, խոչընդոտ է նաև այն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում»,- նշեց Սերժ Սարգսյանը` Ստասբուրգում ընթացող ԵԽԽՎ ձմեռային նստարջանի շրջանակում իր ելույթի ավարտից հետո՝ հարց ու պատասխանի ընթացքում։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովի հարցին՝ թե ինչու հայերը չեն խոսում այսպես կոչված «Խոջալիի ջարդերից, Սարգսյանը պատասխանեց, որ Ադրբեջանում հայերի ունեցածը սեփականաշնորհելու միտում կա։ Սարգսյանը նշեց, որ դեռ 94-ի զինադադարից առաջ ՄԱԿ- ի անվտանգության խորհուրդը հրադադարի մասին որոշում էր ընդունել, որը խախտվել էր Ադրբեջանի կողմից.  «Ալյատվածությունն այսօր Ադրբեջանում այնքան շատ է, որ դուք հայտարարում եք՝ ցանկանում եք Ղարաբաղն առանց հայերի»։ Սերժ Սարգսյանին նաև հարցրեցին Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության  հետ  հարաբերությունների մասին. « Հայաստան- ԵՄ համաձայնագիրը իրավական փաստաթուղթ է, որը ներառում է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր և խնդիրներ, արդեն 27 երկրների կողմից վավերացվելուց հետո, այն ամբողջովին ուժի մեջ կմտնի, մենք մեզ համարում ենք եվրոպացի, անկախ նրանից եվրոպացիները մեզ այդպիսին են ընդունում թե ոչ, ապագան Եվրամիության և ԵԱՏՄ հարաբերությունների զարգացմանն է, այսօր առկա խնդիրները, ցավոք, չեն նպաստում դրան»,- նշեց Սարգսյանը։ Հակակոռուպցիոն քաղաքականության մասին հարցին, Սարգսյանը պատասխանեց, որ ամեն տարի կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործերը շատանում են, այն դեպքում, երբ հանցագործությունների քանակը գնալով նվազում է։