Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե դուք ինձ ասում եք ամբաստանյալ, ես էլ ձեզ ասում եմ դատական կատարածու. Արամ Մանուկյանը՝ դատավորին (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer-2

«Սասնա Ծռեր 2»-ի գործով հանրային պաշտպանների ներգրավման հարցը կրկին քննարկման առարկա դարձավ։ Սասնա Ծռերի անդամները հայտարարեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպաններից, սակայն դատավոր Արթուր Օհանյանը հակադարձեց, ասելով, որ հանրային պաշտպաններն արդեն ներգրավված են և նրանք չեն կարող հեռացվել գործի վարույթից։ Պաշտպաններն ընդգծեցին, որ հանրային պաշտպան ներգրավելը հակազդում է իրենց պաշտպանյալների շահերին և դատավորը ոչ օրինական որոշում է կայացրել։ Սասնա Ծռերի անդամ Արամ Մանուկյանը դատավորից հետաքրքրվեց, թե երբ կարող է հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից։ Դատավորը Արամ Մանուկյանին դիմեց ամբաստանյալով. «Եթե դուք ինձ ասում եք ամբաստանյալ, ես էլ ձեզ ասում եմ դատական կատարածու»,- ասաց Արամ Մանուկյանը։ Իսկ Տիգրան Մանուկյանն էլ ավելացրեց, որ դատարանը պատանդ է վերցրել հանրային պաշտպաններին։ Դատական նիստի ընթացքում Արմինե Ֆանյանն էլ միջնորդեց իրենց լիազորությունները դադարեցնել, քանի որ Սասնա Ծռերի անդամների մեծ մասը ներակայացել էին դատարան։ Դատավորը միջնորդությունը չքննարկեց։ Այս պահին ընդմիջում է հայտարարված։