Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դոպինգ սպա կունենա 2018թ ձմեռային օլիմպիական խաղերում

Սպորտ
sport-doping

Հայաստանը ներկայացնող դոպինգ սպա Անժելա Սահակյանը կմասնակցի Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք 2018թ ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նա կներգրավվի արտամրցումային եւ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: «Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի եւ մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության եւ գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որեւէ լրացուցիչ հարցի եւ խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ: Այս հարցում մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց ՀԱՕԿ-ը, որն ամբողջությամբ իր վրա վերցրեց Անժելա Սահակյանի ճանապարհածախսը», - կայքով հայտնել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը: