«Ազատ արտահայտվելու իրավունք. որո՞նք են սահմանները» (տեսանյութ)
«Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Ազատ արտահայտվելու իրավունք. որո ՞նք են սահմանները» թեմայով: Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արան` Հայաստանի մասին գրված իր բանաստեղծության համար: Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին նաև Իջևանից երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի հասցեին` Իջևանի մասին ակնարկ գրելու պատճառով: Խոսքի ազատությանը և ազատ արտահայտվելու իրավունքին այս տեսանկյունից անդրադառանլու համար Մեդիա կենտրոնում կանցկացնենք քննարկում: Բանախոսներն են՝ Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ