«Երկիր Ծիրանին» ընդվզման քարողարշավ է անցկացրել Արարատի մարզում. տեսանյութ (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբը կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ համահայկական մեծ ընդվզման իրազեկման քարոզարշավի շրջանակներում այցելեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաք:
Քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոսքում նշեց, որ պետք է վերջ տալ բռնապետությանը և գնալ ժողովրդավարական, արդար երկիր կառուցելու ճանապարհով:
Մենք հավատում ենք՝ հայ ազգը նորից վերածնվելու է և մենք հիմնադրելու ենք Հայաստանի Հանրապետություն, որը կլինի անկախ և միացյալ:
Դեպի համազգային մեծ ընդվզում:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքներ այցելելուց հետո եղավ Մասիս քաղաքում:
Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
06 փետրվարի 2018
Երևան