Գաղտնիության ռեժիմով մարտի 1-ի գործով ընթանում են լայնածավալ գործողություններ. դատախազ (տեսանյութ)
2016 թվականին կաշառք տալու կամ առաջարկելու 71 դեպք է գրանցվել, 2017 թվականին 92% ավել։ Այսօր լրագրողնների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ըստ բանախոսի՝ 2017 թվականին 43 պաշտոնատար անձանց նկատմամբ կոռուպցիոն մեղադրանք է ներկայացվել, իսկ 2016 թվականին նրանց թիվը եղել է 26: Հանցագործությունների մեջ առավել աճ կա լատենտային հանցագործությունների շրջանում՝ թմրանյութերի վաճառք, ճանապարհատրանսպորտային պատահարներ և այլն։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ 2017 թվականին 2016 թվականի համեմատ նվազել է ծանր հանցագործությունների քանակը։ 2017 թվականին 5% աճ է գրանցվել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Հարցին, թե ինչ ընթացքի մեջ է 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների գործերը և ինչո՞ւ մինչև հիմա որևէ առաջընթաց չի գրանցվել, Արթուր Դավթյանը նշեց. «Գործի վարույթը կասեցված չէ, այս քրեկան գործի վարույթը կարճում գնալու որևէ միտում չունի, այս գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Քրեական գործի արդյունքների հրապարակայնացման ապահովման համար, եթե ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, եթե ունենանք որևէ անձի դատի տալու խնդիր լինի, կասեմ։ Այս պահի դրությամբ, գաղտնիության ռեժիմով նախաքննությանը բնորոշ իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ։ Եթե դուք այն պատկերացումն ունեք, որ մեր հնարավորությունները անսահմանափակ են՝ հանցագործությունների բացահայտման համար, ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց դուք ինքներդ տեսնում եք, որ որոշ հանցագործություններ իրենց բարդությամբ, բովանդակությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար։ Ինքը բարդ գործ է, հազարից ավել մարդկանց հարցաքննման ենթակա, բազմաթիվ փորձաքննությունների ենթակա գործ է»,-ասաց գլխավոր դատախազը։ Անդրադառնալով դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթին՝ որը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծին, Արթուր Դավթյան, ասաց, որ բացասական կարծիք ունի նախագծի մասին և արտահայտել է այն։ «Իհարկե, կողմ չենք այդ օրինագծին, սակայն դատախազների մասով այն մեծ խնդիր ըստ էության չի առաջացնում»,- ասաց գլխավոր դատախազը։ Մինչ դատախազը մամլո ասուլիս էր տալիս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագիծը։ https://youtu.be/Mnwv8vtpd30