Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵԿ ԿԱԴՐ, ՄԵԿ ՐՈՊԵ»

Մշակույթ

Մայիսի 18-24-ը տեղի կունենա «Մեկ կադր, մեկ րոպե» ամենամյա փառատոնը, որը կազմակերպում է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնը»: Նպատակը տաղանդավոր երիտասարդներ գտնելն ու նրանց աջակցելն է: Փառատոնի մասնակիցները պետք է մեկ կադրը մեկ րոպեում նկարահանեն:

ՆՓԱԿ-ի կինոյի-թատրոնի բաժնի տնօրեն Գագիկ Խազարյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ փառատոնին կարող է մասնակցել ցանկացած երիտասարդ, ով հետաքրքիր գաղափարներ ունի: «Մենք աջակցում ենք փառատոնի մասնակիցներին տեխնիկայով եւ տրամադրում ենք անհրաժեշտ պարագաներ: Մրցույթում որեւէ ժանրային սահմանափակում չկա: Միակ սահմանափակումը մեկ րոպեում մեկ կադրն է»,- ասաց նա: Նշենք, որ կադրերը ամբողջական պետք է լինեն եւ չպետք է մոնտաժվեն:

Երեկ «Նարեկացի արվեստի միությունում» տեղի ունեցավ «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի 2006 թվականի մասնակիցների ներկայացված ֆիլմերը, որը հակասական վերաբերմունք առաջացրեց ներկաներից մի քանիսի մոտ: Օրինակ` ռեժիսոր Էմիլ Մելիք-Հովսեփյանը, որին դուր չէին եկել ներկայացված ֆիլմերի որակը, նշեց, որ փառատոնի մասնակիցներին բացարձակ ազատություն տալը սխալ է: «Այստեղ հաջող կադրեր չկան: Ավելի շուտ ֆոտո էր հիշեցնում, քան կինո»,- ասաց նա: Իսկ ներկաներից մեկը մասնակիցների կադրերը նմանեցրեց «ԱԼՄ» հեռուստաընկերությանը, ինչի կապակցությամբ Գագիկ Ղազարյանը նշեց, որ այդ երիտասարդները մասնագետներ չեն եւ չեն կարող պրոֆեսիոնալ աշխատանքներ ներկայացնել: