Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչ օրս Սումգայիթից փրկվածները կարգավիճակ չունեն»

Քաղաքականություն
Untitled2-7

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներին այսօր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր ելույթում հայտարարեց. «Մեր մեջ կան Սումգայիթը վերապրածներ: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ»: Դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց Ջարդերի զոհերի հիշատակը: Ըստ նրա՝ ճիշտ ժամանակին են անցկացվում այս լսումները. «Սումգայիթը հանցագործություն է մարդկության դեմ, երբ բռնի տեղահանման են ենթարկվեցին կես միլիոնից ավելի հայություն՝ իրենց խառը ընտանիքներով, տեղահանվեցին նաւ ռուսներ, հերաներ, հույներ, որոնք շատ անգամ փորձել են պաշտպանել անօգնության մնացած հայերին: հայերը ենթարկվել են բռնությունների, անարգանքի, խոշտանգումների, հայարոս է կազմակերպվել աբողջ Սովետական միության տարածքով, ու դա տեղի է ունեցել սովետական իշխանությունների ոչ միայն լռությամբ, այլեւ՝ օժանդակությամբ: Հայերը նման վերաբերմունքի են արժանացել ոչ միայն հայազգի լինելու պատճառաբանությամբ, այլեւ նրանք չեն ցանկացել ենթարկվել Ադրբեջանի նացիստական, ռսսիստական քաղաքականությանը, ինչին դեռեւս ենթարկվում են Ադրբեջանում բնակվող ազգային այլ փոքրամասնություններ: Պետք է վերաիմաստավորենք այն, ինչ տեղի է ունեցել: Մենք տարիներ շարունակ պնդել ենք, որ գործ ունենք հետեւողական ցեղասպան քաղաքականության հետ ու, ըստ այդմ, դրան համապատասխան վերաբերմունքի պետք է արժանանան ցեղասպանության զոհերը: Մինչ օրս ՀՀ-ում չկա հատուկ կարգավիճակ, որով նրանք կհամարվեն իրապես ցեղասպանության զոհեր: Կարծում եմ՝ այս լսումների արդյունքում մեր իշխանությունները կգան այս պարզ մտքին, ու Արցախի հիմնահարցը կտեղափոխվի հենց այդ հարթություն, որ այստեղ ոչ միայն խոսքը Արցախի ինքնորոշման մասին է, այլեւ ցեղասպանությունից փրկվելու առաջ կանգնած ժողովրդի»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան վստահեցրեց, որ Սումգայիթի ջարդերից փրկվածների իրավունքների ու նրանց կարգավիճակի, արտոնությունների հետ կապված քննարկումներ դեռ լինելու են ԱԺ-ում ու կլինի համապատասխան փաթեթ: