Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Արսենալին» եւ տիրեց լիգայի գավաթին

Սպորտ
a1gavat-1

Իսպանացի հանրահայտ մասնագետ Խոսեպ Գուարդիոլան առաջին մրցանակը նվաճեց Անգլիայում:   Նրա գլխավորած «Մանչեսթեր Սիթին» այդ երկրի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում այսօր 3:0 հաշվով ջախջախեց Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպման 18-րդ րոպեին Կուն Ագուերոն բացեց խաղի հաշիվը: Ընդմիջումից հետո, 58-րդ եւ 65-րդ  րոպեներին, Վենսան Կոմպանին ու Դավիդ Սիլվան եւս երկու գոլ խփեցին եւ գործնականում վճռեցին խաղի ելքը:   Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ եւ հինգերորդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին: «Արսենալը» վեցերորդ անգամ պարտվեց լիգայի գավաթի եզրափակիչում եւ այդ ցուցանիշով սահմանեց նոր հակառեկորդ:   Հիշեցնենք, որ «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը՝ խաղարկության կանոնակարգի պատճառով: