Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր ռակետի վարպետները որոշեցին չեմպիոններին

Սպորտ
sport-sexani-tenis-27.02.

Երեւանի «Հայաստան» ՄՄ մարզադահիճում անցկացվել է սեղանի թենիսի 2018թ Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այս տարի մրցաշարին մսնակցել են հանրապետության մարզերի ,Երեւան քաղաքի եւ Արցախի 24-ական ուժեղագույն մարզիկ –մարզուհի: Տղամարդկանց առաջնությունում առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է արցախցի Վարուժան Բաղդասարյանը: Կանանց մենախաղում առաջին տեղը զբաղեցրել է երեւանցի Ռուբինա Վարդանյանը: Տղամարդկանց զուգախաղում լավագույն է ճանաչվել Սերգեյ Սիոմոնյան/ Հարություն Հարությունյան երկյակը, իսկ կանանց զույգերում չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ռուբինա Վարդանայանն ու Աննա Ադամյանը: