A
A
Նեպալում ինքնաթիռ է ընկել. կա 38 զոհ (տեսանյութ)
Բանգլադեշյան մասնավոր US-Bangla ավիաընկերության օդանավը կործանվել է Կատմանդուի Տրիբխուվանի անվան միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օդանավում եղել է 71 մարդ: Նախնական տվյալներով 38 զոհ կա, 23 վիրավոր։ 10 ուղևորի ճակատագիրը դեռ պարզ չէ: Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ օդանավը կործանվել է վայրէջք կատարելիս, և թռիչքուղու վրա հայտնվելու փոխարեն ընկել է օդանավից արևելք՝ ֆուտբոլի դաշտում: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել է: Օդանավակայանի ղեկավարության տվյալներով՝ կործանման պատճառը եղել է օդանավում տեխնիկական խափանումը: